Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
1888 թ. հունվարի 1-ին գյուղի ժողովում որոշվում է կառուցել տարրական դպրոց:
1965-1968 թթ. գյուղացիների ջանքերով, ինչպես նաև կառարման որոշմամբ գյուղում կառուցվեց մի նոր երկհարկանի դպրոց, որը սկզբում 8-ամյա էր, իսկ 80-ականներին դարձավ միջնակարգ:
Մանկավարժական կոլեկտիվը բաղկացած է 25 ուսուցիչներից, որոնք հիմնականում ունեն բարձրագույն կրթություն: Դպրոցի մանկվարժական կոլեկտիվում ընդգրկված են գիտակ, հմուտ մանկավարժներ, բազմամյա աշխատանքային փորձ և մանկավարժական հմտություններ ու կարողություններ ունեցող ուսուցիչներ, որոնք տիրապետում են մանկավարժական նոր մեթոդներին և հնարքներին:
Դպրոցում բարձր մակարդակով են կազմակերպվում բոլոր միջոցառումները, որոնք էլ ավելի են նպաստում աշակերտների հայրենասիրական, գեղագիտական, ֆիզիկական, հոգևոր դաստիարակությանը: Դպրոցի աշակերտները միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունենում գյուղում կազմակերպվող բոլոր միջոցառումներին: Ակտիվորեն մասնակցում են քաղաքային, մարզային և հանրապետական օլիմպիադաներին:
Աշխարհագրական դիրքը
Դպրոցների մասին տեղեկատվությունն ու նկարները տրամադրում է տվյալ դպրոցի տնօրինությունը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: