Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Մայիսյանի միջնակարգ դպրոց
1932 թվականին գյուղում բարաքային պայմաններում առաջին անգամ սկսում է գործել քառամյա դպրոցը, երկհերթ ուսուցմամբ:
1940 թվականից դասերը սկսեցին անցկացվել նորակառույց քարակերտ դպրոցում:
1962 թվականից դպրոցը անցնում է 8-ամյա կրթական ծրագրի:
60-ական թվականների կեսերին սկսվեց նոր` երկհարկանի քարաշեն դպրոցի շինարարությունը: Այն շահագործման հանձնվեց 1966 թվականին:
1966թ. սեպտեմբերի 1-ին գյուղի աշակերտները ուսումնական տարին սկսեցին նոր ու հարմարավետ դպրոցում: Նույն տարում էլ 8-ամյա դպրոցը վերափոխվեց 10-ամյա միջնակարգ դպրոցի:
1968թ. Մայիսյանի միջնակարգ դպրոցը տվեց իր առաջին շրջանավարտները:
Սկսած 2000 թվականից դպրոցը մասնակցել է 12 հանրապետական և միջազգային կրթական ծրագրերի:
Դպրոցն ունի ժամանակակից ինտերնետ-համակարգչային սենյակ, «Առողջ ապրելակերպի» կահավորված դասասենյակ, ժամանակակից նախակրթարան:
2003 թվականից դպրոցում գործում է աշակերտական ինքնակառավարման մարմինը` աշակերտական խորհուրդը, որն ունի իր առանձին սենյակը:
2010թ. Մայիսյանի միջնակարգ դպրոցը ճանաչվեց Արմավիրի մարզի «Լավագույն դպրոց»:
Աշխարհագրական դիրքը
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: