test.am
Գիտելիքների թեստավորման համակարգ
ԱՎԱՆԴ․am - http://avand.am

Իմ դպրոցը

Բամբակաշատի միջնակարգ դպրոց

Տնօրեն` Պետրոս Ղամբարյան
Հասցե` գ. Բամբակաշատ (քարտեզի վրա)
Հեռախոս` 0237 6-90-32
Բամբակաշատի միջնակարգ դպրոց
Բամբակաշատի միջնակարգ դպրոց
Բամբակաշատի միջնակարգ դպրոց

  Բամբակաշատի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1938 թվականին, գործել է 1939-40 ուստարվանից: Այդ ուսումնական տարում դպրոցում աշխատել է 20 ուսուցիչ, որոնցից 2-ը` բարձրագույն, մյուսները` միջնակարգ կրթությամբ:

  1940 թ-ից մինչև 1965թ. դպրոցի տնօրենն էր Շավարշ Հովհաննիսյանը:

  2011-2012 ուսումնական տարում դպրոցն ունի 400 աշակերտ, 19 դասարան: Դպրոցում դասավանդում են 35 ուսուցիչներ, 31-ը` բարձրագույն, իսկ 4-ը` միջնակարգ մասնագիտական կրթությամբ: Դպրոցի տնօրենն է Պետրոս Ղամբարյանը:

  Դպրոցում ձևավորված են մանկավարժական, ծնողական, հոգաբարձուների, աշակերտական խորհուրդներ և առարկայական մասնախմբեր:

  Դպրոցն ունի խաղահրապարակներ, սպորտային և նիստերի դահլիճ, գրադարան` ընթերցասրահով, լաբորատորիաներ, ինչպես նաև համակարգչային կաբինետ և համացանց: Դպրոցում անվանակոչվել են կաբինետներ` համագյուղացի բանաստեղծ-դրամատուրգ Սաղաթել Հարությունյանի, Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ուսուցիչների անուններով:

  Դպրոցը սովորողների կրթության և դաստիարակության հարցում ունի մեծ հաջողություններ, շրջանավարտների 50-60% ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ և քոլեջներ, իսկ հիմնական դպրոցն ավարտած աշակերտների զգալի մասն ուսումը շարունակում է ավագ դպրոցում:

  ՀՀ Ազգային ժողովի և ԿԳ նախարարության կողմից պարգևատրվել են երկու ուսուցիչ`

1. Պարոնյան Գայանե`

ա. ԿԳ նախարարի և Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից 2004 թ-ին պարգևատրվել է հայոց լեզվի և գրականության «Լավագույն ուսուցիչ» պատվոգրով:

բ. 2012 թ-ին պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով` Մայրենի լեզվի օրվա առթիվ և հայոց լեզվի պահպանման գործում ունեցած ներդրման համար:

2. Մարգարյան Արեգնազան` 2011 թ-ին պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի «Պատվո մեդալ»-ով Ապրիլի 7-ի առթիվ:

Աշխարհագրական դիրքը
Դպրոցների մասին տեղեկատվությունն ու նկարները տրամադրում է տվյալ դպրոցի տնօրինությունը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2024 Թեստ.am (www.test.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել [email protected]: