Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոց
Մեծամորի թիվ 1 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1972 թ-ին` որպես ՀԱԷԿ-ի բավորական ավանի դպրոց: Մինչև 1980թ. դպրոցն ուներ հայկական և ռուսական բաժիններ, որտեղ սովորում էին ՀԱԷԿ-ի աշխատողների երեխաները: Քաղաքի զարգացման հետ միասին փոքրաթիվ աշակերտներով դպրոցը 80-ական թթ. արդեն ուներ 2800 աշակերտ: 1980թ. թիվ 1 դպրոցից բաժանվեց ռուսական բաժինը և ստեղծվեց թիվ 2 ռուսական միջնակարգ դպրոցը: 1988թ. թիվ 1 դպրոցի 2800 աշակերտներից ըստ տարածքների բաժանվեց և հիմնադրվեց թիվ 3 միջնակարգ դպրոցը: 2010թ. ՀՀ կառավարության կողմից թիվ 1 դպրոցը հաստատվեց որպես Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոց ՊՈԱԿ:
Ներկայումս դպրոցն ունի 984 աշակերտ, 34 դասարան: Տարրական դպրոցում սովորում են 585 աշակերտներ, միջին դպրոցում` 399 աշակերտ: Դպրոցում դասավանդում են 67 ուսուցիչներ: Ներքին և արտաքին գնահատման չափանիշներով դպրոցը համարվում է մարզի լավ դպրոցներից մեկը, որտեղ մշտապես կարևորվում են հանրապետությունում ընթացող կրթական բարեփոխումները, դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, նոր մեթոդների ու մոտեցումների օգտագործումը:
2011-12 ուստարում դպրոցն ունեցել է 100% առաջադիմություն և 48% որակ: Տեսչական ստուգման արդյունքներով ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունքները, ուսուցիչների մասնագիտական պատրաստակամությունը գնահատվել է բավարարից բարձր: Դպրոցի շրջանավարտների մեծ մասը ՀՀ-ում և արտերկրում ստացել են բարձրագույն կրթություն: Նրանցից շատերը բժիշկներ են, մանկավարժներ, ՀԱԷԿ-ի պատասխանատու աշխատողներ: Ներկայումս դպրոցի մանկավարժական անձնակազմի 40%-ը նույն դպրոցի շրջանավարտներն են:
Աշխարհագրական դիրքը
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: