Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոց
Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցը քաղաքի համեմատաբար երիտասարդ դպրոցներից է, և հիմնադրվել է 1980 թվականին: Այն գտնվում է Լոռվա գեղատեսիլ բնության գողտրիկ անկյունում` ճոպանուղու հարևանությամբ (այն իրար է կամրջում Ալավերդու երկու հատվածները):
Դպրոցն իր գոյության ընթացքում դարձել է վստահություն ու հարգանք ներշնչող կրթօջախ, որի սաները հանրապետության առաջնակարգ բուհերի ուսանողներ են, հայկական բանակի զինվորներ, մեր անկախ հայրենիքի արժանի քաղաքացիներ:
Մեր դպրոցի աշակերտները շարժվում են «Գիտելիք ունենալը, լավ սովորելը, իրոք, հայրենասիրություն է» սկզբունքով, որը արտացոլվում է մեր սաների հանրապետական օլիմպիադաներում ունեցած հաջողություններում:
Արդեն ութ տարի է դպրոցը ղեկավարում է երկարամյա մանկավարժական փորձով հմտացած Գոհար Ավետյանը:
Աշխարհագրական դիրքը
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: