Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Կարմիր Աղեգու քառամյա դպրոցը հիմնադրվել է 1966 թ-ին, հետո փակվել է և արդեն որպես 8-ամյա դպրոց վերաբացվել է 1992 թ-ին և գործում է առ այսօր:
Առաջին տնօրենը եղել է Գ. Ավետյանը, դասվարը` Ժ. Աբրահամյանը: 1998 թ-ից դպրոցի տնօրինությունը ստանձնել է մանկավարժական համակարգում երկարամյա փորձ ունեցող Ս. Միկոյանը:
Դպրոցը քայլում է ժամանակին համընթաց, կիրառվում են նոր կրթական ծրագրեր, մանկավարժներն աշխատում են ինտերակտիվ մեթոդներով: Միջոցառումները, էքսկուրսիաները, օլիմպիադիաները նպաստում են ուսումնադաստիարակչական աշխատանքների ճիշտ կազմակերպմանը: Խոսուն է այն, որ 24 շրջանավարտ ընդունվել է բուհ և քոլեջ, որոնցից 1-ը սովորում է ճեմարանում:
Սակավակազմ կրթօջախի վերջին տարիների նվաճումներից է վերանորոգման աշխատանքների իրականացումը, համակարգչային դասարանի ստեղծումը և այլն:
Աշխարհագրական դիրքը
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: