test.am
Գիտելիքների թեստավորման համակարգ
ԱՎԱՆԴ․am - http://avand.am

Իմ դպրոցը

Գյումրու "Բալատոն" վարժարան

Տնօրեն` Արուսյակ Հովհաննիսյան
Հասցե` Սարգսյան 15 (քարտեզի վրա)
Հեռախոս` 0312 5-69-23

ՀՀ ԿԳՆ «Բալատոն» ավագ դպրոցը հանդիսանում է «Բալատոն» վարժարանի իրավահաջորդը: «Բալատոն» վարժարանը հիմնադրվել է 1989 թ-ին Հունգարական կարմիր խաչի կողմից և հանդիսանում էր մաթեմատիկական թեքումով դպրոց-ինտերնատի իրավահաջորդը:

Գործունեության ընթացքում կրթարանը միշտ իրականացրել է հոսքային ուսուցում: Սկզբնական շրջանում` ֆիզմաթ թեքումով, իսկ 1989 թ-ից նաև հումանիտար, բնագիտական և տնտեսագիտական:

Վարժարանում հիմնադրման օրվանից աշխատել են Շիրակի մարզի լավագույն մասնագետները, որոնցից շատերն այսօր մարզում գործող շատ դպրոցների տնօրեններ են, դասախոսներ և գիտնականներ:

Վերջին 20 տարվա ընթացքում կրթարանն ունեցել է 48 մեդալակիրներ, իսկ շրջանավարտներից շատերը ընդունվել են հանրապետության տարբեր բուհեր:

Լինելով Շիրակի մարզի մայր վարժարանը` կրթարանն ակտիվորեն մասնակցել է հանրապետական օլիմպիական շարժմանը:

Վարժարանի նախկին տնօրեն Վ. Բարսեղյանը 1996 թ-ին ներկայացնում էր ՀՀ մաթեմատիկայի օլիմպիական թիմը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում, որն անցկացվում էր Կանադայում:

2003 թ-ին «Բալատոն» վարժարանը օլիմպիական պարգևներով հանրապետությունում զբաղեցնում էր 3-րդ տեղը:

Կրթարանի սաներն այսօր էլ ակտիվորեն մասնակցում են առարկայական օլիմպիադաներին, արժանանում դիպլոմների և պատվոգրերի:

Այսօր` դառնալով ավագ դպրոց, կրթարանը շարունակում է վարժարանի լավագույն ավանդույթները: Դպրոցում աշխատող 18 մանկավարժներից 16-ն ունեն հավաստագրեր, 6-ը օլիմպիական հանձնաժողովների անդամներ են, 2-ն ունեն գիտական կոչում և արժանացել են կառավարական տարբեր պարգևների: Դպրոցի աշակերտական խորհուրդն ակտիվորեն մասնակցում է քաղաքի հասարակական կյանքին:

Աշխարհագրական դիրքը
Դպրոցների մասին տեղեկատվությունն ու նկարները տրամադրում է տվյալ դպրոցի տնօրինությունը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2024 Թեստ.am (www.test.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել [email protected]: