Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Գյումրու Ա. Պուշկինի անվան թիվ 6 հիմնական
1879 թ. նոյեմբերին Երևանի նահանգապետի և Կովկասի ուսումնական Օկրուգի հոգաբարձության միջև ծավալված գրավոր երկխոսության արդյունքում Ալեքսանդրապոլում (Գյումրիում) հիմնվեց իգական պետական տարրական դպրոց (պրոգիմնազիա), որտեղ առաջին տարում սովորում էին 18 աշակերտուհիներ, դասավանդում` յոթ ուսուցիչներ: Ուսուցումը տարվում էր ռուսերեն լեզվով:
1885 թ. դպրոցի տնօրեն է նշանակվում Օլիմպիադա Բոգդանի Անդրեասյանը, ով ավարտել էր Թիֆլիսի (Թբիլիսի) մանկավարժական ինստիտուտը:
1890-1900թթ. դասավանդել են հայ անվանի գրող Աղայանը, հայտնի մանկավարժներ` Տեր-Գևորգովան, Տեր-Ակոպովը և այլք:
1905-1906թթ. պրոգիմնազիան վերածվում է գիմնազիայի, ուր սովորում էին շուրջ 376 աշակերտներ, որոնցից 239-ը հայ, 127-ը ռուս և այլ ազգի ներկայացուցիչներից` տաս աշակերտ:
1912 թ. շահագործման է հանձնվել դպրոցի այժմյան կառույցը, որը համարվում է քաղաքի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը: Այն կառուցվել է Նիկոլայ ցարի և համայնքի կողմից հավաքված ֆինանսների (հանգանակություն) հաշվին: Գիմնազիայում դասավանդվում էր ռուսաց և օտար լեզուներ, բնագիտություն, կրոնի պատմություն, երգ-երաժշտություն, կերպարվեստ, պարարվեստ:
1920 թ. գիմնազիան վերածվում է երկրորդ աստիճանի երկսեռ ուսուցմամբ, աշխատանքային թեքմամբ միջնակարգ դպրոցի:
1930 թ-ին դպրոցը դասվեց «օրինակելի դպրոց» շարքին:
1937 թ-ին Ա.Ս. Պուշկինի մահվան 100-ամյակի նախօրեին դպրոցը անվանակոչվել է Ա. Ս. Պուշկինի անվամբ և մինչև այսօր պատվով կրում է մեծ բանաստեղծի անունը:
1988 թ-ի երկրաշարժից հետո դպրոցը գործել է վրանային և տնակային պայմաններում:
2001 թ-ին ՀՀ-ի և ՌԴ-ի կողմից դպրոցը ստացավ վերանորոգման ֆինանսավորում` երկու մասնաշենքերով, ուսումնական գույքով և կահույքով: Ստեղծվեց նաև համակարգչային կաբինետ:
2001-2011թթ. դպրոցը համագործակցել է «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ի, ՌԴ-ի դեսպանատան, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն հետ:
2010 թ-ին հաստատվեց դպրոցական կանոնադրությունը:
2011 թ-ին ՀՀ ԿԳ նախարարի 05.04.2011 թ. №277 հրամանով ձեռք է բերվել կրթության իրագորման լիցենզիա:
Դպրոցում աշխատում են 48 մանկավարժներ, 2 գիտության թեկնածուներ:
Աշխատանքային ռեժիմը` երկհերթ:
Շենքի տիպը` մոնոլիտ, հարկայնությունը` 3/2:
Դպրոցի ընդհանուր մակերեսը` 3341.1 քմ:
Ջեռուցման տեսակը` լոկալ (կաթսայատուն):
Աշակերտների միջին խտությունը` 27.3:
Շաբաթական ընդհանուր ժամաքանակը` 681 ժամ:
Ուսուցչի միջին ծանրաբեռնվածությունը` 15 ժամ:
Աշխարհագրական դիրքը
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: