Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Նոր Կյանքի միջնակարգ դպրոց
Տնօրեն` Զավեն Պետրոսյան
Հասցե` գ. Նոր Կյանք (քարտեզի վրա)
Հեռախոս` 0244 5-66-53
Դպրոցն հիմնադրվել է 1926 թ.:
Ներկայումս հիմնանորոգվում է Լինսի հիմնադրամի դպրոցաշինության ծրագրով:
Աշակերտների թիվը ընթացիկ ուստարում 182 է, ուսուցիչներինը` 23:
Դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ աշխատում են երկրի տնտեսության տարբեր ոլորտներում, շատերը ներկայումս սովորում են հանրապետության լավագույն բուհերում:
Տարբեր զորամասերից շնորհակալագրեր ենք ստանում դպրոցի շրջանավարտ զինվորների լավ ծառայության մասին:
Դպրոցը տրամաբանության առաջին համահայկական խաղերի հաղթողներից է, “Հայ ասպետ” ինտելեկտուալ հեռուստախաղի բրոնզե մեդալակիր:
Ուսուցիչները զեկուցումներով մասնակցել են “Բնագիտությունը 21-րդ դարում” համահայկական կրթական 1-ին և 2-րդ գիտաժողովներին:
Դպրոցը լույս է ընծայում “Բռնկվող աստղեր” պարբերաթերթը:
Աշխարհագրական դիրքը
Դպրոցների մասին տեղեկատվությունն ու նկարները տրամադրում է տվյալ դպրոցի տնօրինությունը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: