test.am
Գիտելիքների թեստավորման համակարգ
ԱՎԱՆԴ․am - http://avand.am

Իմ դպրոցը

Սպանդարյանի միջնակարգ դպրոց

Տնօրեն` Մարո Վարագյան
Հասցե` գ. Սպանդարյան (քարտեզի վրա)
Հեռախոս` 0244 6-16-97

Սպանդարյանի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1927թ.:

1976թ. տեղափոխվել է նորակառույց մասնաշենք:

Դպրոցը երկհարկանի է, ունի լոկալ ջեռուցման համակարգ, վերանորոգված է, սակայն ջրամատակարարման բացակայության պատճառով չի գործում սանհանգույցը: Սպանդարյանի դպրոցը միջնակարգ է և 2004 թ-ին անվանակոչվել է ՀՀ Ազգային հերոս Վիտյա Այվազյանի անունով: Ազգային հերոսի անունով դպրոցում գործում է Պատանի հայրենասերների քաղաքացիական ակումբ:

Վերջին տարիներին դպրոցը փորձում է տեղայնացնել հանրապետության մասշտաբով տեղի ունեցող կրթական բարեփոխումները: Ուսուցիչներից շատերը մասնակցել և մասնակցում են բազմաթիվ սեմինարների և վերապատրաստման դասընթացների: Երկու ուսուցիչներ՝ Հասմիկ Հովհաննիսյանը և Արմեն Սարգսյանը ներկայացվել են տարակարգի որակավորմանը: Գործում են մանկավարժական և կառավարման խորհուրդները, երեք մեթոդ-միավորումներ (բնագիտամաթեմատիկական, հումանիտար առարկաների և տարրական դասարանների): Դպրոցն ունի պատմա-ազգագրական թանգարան, ԱՌՆ 10 հոգուց բաղկացած թիմ, որը կազմակերպում է ուսումնական տարհանումներ:

Բոլոր դասարաններում փակցված են տարհանման և հրդեհային անվտանգության պայմանական նշանները, իսկ միջանցքներում ցույց են տրվում տարհանման ուղղությունները, կա նաև տարհանման պլան:

Աշխարհագրական դիրքը
Դպրոցների մասին տեղեկատվությունն ու նկարները տրամադրում է տվյալ դպրոցի տնօրինությունը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2024 Թեստ.am (www.test.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել [email protected]: