test.am
Գիտելիքների թեստավորման համակարգ
ԱՎԱՆԴ․am - http://avand.am

Իմ դպրոցը

Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոց

Տնօրեն` Հրանտ Մելիքյան
Հասցե` գ. Մեծ Սեպասար (քարտեզի վրա)
Հեռախոս` 0245 6-06-89
Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոց
Նորայր Բաղդասարյան
Նորայր Բաղդասարյան
Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոց
Սերյոժա Կոստանյան
Սերյոժա Կոստանյան

Ականավոր շրջանավարտներ

 

Սերյոժա Լարվենտի Կոստանյան

Ծնվել է 1929թ. հունիսի 16-ին, Ղուկասյանի շրջանի Մեծ Սեպասար գյուղում: 1949թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի վիճակագրական տեխնիկումը և այն ավարտել 1951թ.: Նույն տարում ընդունվել է Երևանի պետական Համալսարանի «Ժողովրդավարական տնտեսության պլանավորում» ֆակուլտետը և գերազանց գնահատականներով ավարտել 1956թ.` ստանալով տնտեսագետի որակավորում: Համալսարանի ղեկավարությունը` հաշվի առնելով նրա առաջադիմությունն ու ընդունակությունները, Ս.Լ. Կոստանյանին վերցնում է դասախոսական աշխատանքի, որտեղ և աշխատում է մինչև 1962թ.:

1962թ. նա ընդունվել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան Պետական Համալսարանի ասպիրանտուրան, որտեղ ուսանել է մինչև 1964 թվականը: Ս.Լ. Կոստանյանը 1964թ. գերազանց գնահատականներով պաշտպանել է թեկնածուական թեզը: Նա ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան:

1964-1965թթ. Ս.Լ. Կոստանյանը գործուղվել է աշխատանքի Հարավսլավիայի Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն: 1973թ. Ս.Լ. Կոստանյանը ընտրվում է Մոսկվայի Պետական մանկավարժական ինստիտուտի` ուսումնասիրման բաժնի վարիչ: 1980թ. Ս.Լ. Կոստանյանը պաշտպանում է դոկտորական թեզը և բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ ստանում է տնտեսագիտական գիտությունների դոկտորի աստիճան: Գիտության բնագավառում կատարած բազմաթիվ հետազոտությունների համար ՍՍՀՄ Մինիստրների Խորհրդին կից բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովը Ս.Լ. Կոստանյանին 1981թ. շնորհում է տնտեսագիտական գիտությունների պրոֆեսորի կոչում:

Ս.Լ. Կոստանյանը գիտական աշխատանքներից զատ զբաղվում էր նաև հասարակական աշխատանքով: Նա մի խումբ հայ մտավորականների հետ աշխատանք էր տանում վերաբացելու Մոսկվայի Լազարյան Ճեմարանը: Ս.Լ. Կոստանյանը հայ երիտասարդ գիտնականների համար եղել է գիտական ղեկավար: Ավաղ, 1986թ. փետրվար ամսին հայ ժողովրդի անվանի զավակի ու տաղանդաշատ գիտնականի սիրտը դադարեց բաբախելուց:

 

Նորայր Վելիխանի Բաղդասարյան

 

Ծնվել է 1951թ. հունվարի 1-ին, Աշոցքի շրջանի Կրասար գյուղում: Նորայրը սովորել և ավարտել է Մեծ Սեպասարի 8-ամյա, ապա Աշոցքի միջնակարգ դպրոցը: Վաղ մանկուց նա կապված էր բնությանը, օրերն անցնում էին բնության գրկում: Բնությունից շատ բան է ստացել, շատ բան սովորել: Նա կարծես իր ծննդավայրի լեռների ոգին էր: Բնությունը նրա ներշնչանքն էր: Նա սիրում էր Սեպասարի վայրի բնության շքեղ տեսարանները, սիրում էր ալպիական փարթամ բուսականությունը, մամռոտ ժայռերը, սիրում էր սառն ու վճիտ աղբյուրները, բնության բոլոր գույներն ու ձայները:

1870թ. ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժինը: Բայց բանակ զորակոչվելու պատճառով կրթությունը ժամանկավորապես ընդհատվում է: Համալսարանը ավարտում է 1977թ. սովորելուն զուգահեռ, մոտ 1,5 տասնամյակ նա աշխատում է շրջանային «Գարուն» (Աշոցք) թերթի խմբագրությունում, որպես մշակույթի և նամակների բաժնի վարիչ: Այդ տարիներին գրեց Աշոցքի հողագործի ու դարբնի, անասնապահի ու մանկավարժի, բժշկի ու վարորդի մասին: Այնուհետև սովորում և ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա դասընթացը և մեկընդմիշտ տեղափոխվում հայրենի շրջան: Նա գրել է «Ծաղկած ձյուն», «Ճամփորդ բադեր»,«Ամենագետ թզուկը» և «Ասուպների հիշատակարան» գրքերը: Նրա գործերը թարգմանվել են տարբեր լեզուներով` ռուսերեն, չեխերեն,պարսկերեն, արաբերեն և իտալերեն:

Բանաստեղծի հոգին տակնուվրա արեց 1988թ. ահեղ երկրաշարժը, նա այդ ծանր օրերին կանգնեց իր ժողովրդի, հարազատների կողքին: Հոգեպես ցնցված այդ իրադարձությունից գրում է «Երկրաշարժ» պոեմը, որը լույս է տեսնում Լոնդոնում հրատարակվող ամսագրերից մեկում: Նա հավատով էր լցված ապագայի հանդեպ.

-Հավատա և կունենաս,-ասում էր Ն.Բաղդասարյանը:

1991թ. հունիսի 6-ին, վաղ առավոտյան ընտանիքով ճանապարհ էր ընկել դեպի Երևան: Նոր էր ետևում մնացել Գյումրին երբ տեղի ունեցավ ավտովթարը: Նրան ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ և նա մահացավ:

Աշխարհագրական դիրքը
Դպրոցների մասին տեղեկատվությունն ու նկարները տրամադրում է տվյալ դպրոցի տնօրինությունը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2024 Թեստ.am (www.test.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել [email protected]: