Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Աղինի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1936 թ-ին և համարվել է տարածաշրջանի մի քանի գյուղերի աշակերտների համար կրթօջախ:
1936 թ-ից գործել է մինչև ավերիչ երկրաշարժը` 1988թ. դեկտեմբերի 7-ը, որի հետևանքով փլուզվել է և դարձել վթարային:
Այնուհետև 2003 թ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվել է նոր` երկհարկանի դպրոց, որի նախագծային հզորությունը նախատեսված է 330 աշակերտի համար:
Այժմ դպրոցում սովորում է 70 աշակերտ, որտեղ իրականացվում են տարրական, հիմնական և միջնակարգ կրթական ծրագրեր: Սահմանամերձ Աղին գյուղի դպրոցում գործում է շախմատի խմբակ, որի սաները տարածաշրջանային մրցումներում գրավում են մրցանակային տեղեր:
Դպրոցում գործում է պարի խմբակ, որի սաները համարվում են «Վ. Խանամիրյանի անվան» հանրապետական պարարվեստի միության անդամներ:
Աշխարհագրական դիրքը
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: