test.am
Գիտելիքների թեստավորման համակարգ
ԱՎԱՆԴ․am - http://avand.am

Իմ դպրոցը

Թիվ 55 միջնակարգ դպրոց (Ա. Չեխովի անվան)

Տնօրեն` Գայանե Սարուխանյան
Հասցե` Բաղրամյան 16 (քարտեզի վրա)
Հեռախոս` 010 52 64 22
Թիվ 55 միջնակարգ դպրոց (Ա. Չեխովի անվան)
Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց
Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց
Թիվ 55 միջնակարգ դպրոց (Ա. Չեխովի անվան)
Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց
Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց

1947 թ. փետրվարին Կրթության ազգային խորհուրդը որոշում կայացրեց թեթևցնել Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը:

Նոր դպրոցը, 500 աշակերտի ընդհանուր թվով, ստացավ 55 համարը: Թիվ 55 դպրոցի տնօրեն նշանակվեց դպրոցի փոխտնօրեն Մարիա Միխայելի Շաուկովան: Նոր դպրոցին տրվեց ինքնուրույնություն, բայց չտրամադրվեց առանձին շենք: 4 երկար տարիներ երկու դպրոցները գործեցին 1 ընդհանուր շենքում: Մենք սովորում էինք նկուղային հարկում:  Երկու դպրոցների համար էլ դժվար ժամանակաշրջան էր, սակայն թիվ 55 դպրոցի ստեղծման որոշմանը հաջորդեց դպրոցի համար նոր շենքի կառուցման որոշումը` Բաղրամյան 16 հասցեում:

2 դպրոցներն էլ անհամբեր սպասում էին նոր շենքի կառուցման ավարտին, հատկապես ուսուցչական անձնակազմը և թիվ 55 դպրոցի աշակերտները:

Նոր դպրոցի կառուցապատման երկարատև աշխատանքներն ավարտվեցին Երևանի ամենագեղեցիկ փողոցներից մեկում` Բաղրամյան պողոտայում: Շենքի նախագծի հեղինակն է Հակոբ Մարտիրոսյանը:

Մենք վերջապես ստացանք մեր դպրոցի առանձին շենքը, բայց դժբախտաբար նախատեսված միայն 600 աշակերտի համար: 1953 թվականին աշակերտների թիվը կրկնակի աճեց: Հենց այդ տարում դպրոցը տվեց իր առաջին շրջանավարտներին, որը նշվեց որպես մեծ տոնախմբություն, հատկապես, որ արդյունքը հրաշալի էր` 9 ոսկե և 22 արծաթե մեդալակիր:

1954 թվականից թիվ 55 դպրոցը նախատեսված է եղել աղջիկների համար, իսկ 1954-55 ուստարուց նաև տղաների համար:

Չեխովյան այն միտքը, որ մարդը պետք է աշխատի ինքն իր քրտինքով, ով էլ որ նա լինի, և դրանում է հանդիսանում կյանքի իմաստը և նրա կյանքի նպատակը, նրա երջանկությունը, դարձավ դպրոցի աշխատակազմի նշանաբանը:

1956 թ.-ին դպրոցի մուտքի մոտ դրվեց Ա. Պ. Չեխովի կիսանդրին: Հուշարձանը զարմացրեց բոլոր ներկաներին: Հեղինակ-քանակագործը Գրիգոր Ահարոնյանն էր:

Անցան տարիները: 1992 թվականից դպրոցը դարձավ հայկական: 1992-94 թվականները դպրոցի համար եղան ջախջախիչ: Դպրոցի տնօրեն նշանակվեց Երևանի ժողովրդական ինստիտուտի մաթեմատիկայի դասախոս Աշոտ Կակոսյանը: Նա պատկերացում չուներ դպրոցի փաստաթղթերի պահպանման կարևորության մասին (ուսուցիչների անձնական գործերը, դպրոցի 1947-92 թթ.-ների արխիվները, 1953-1992 թթ.-ների աշակերտների գնահատականների ատեստավորման մատյանները): Դպրոցին հասցվել էր նաև նյութական մեծ վնասներ:

1995 թ.-ից մինչ այսօր դպրոցը ղեկավարում է Գայանե Ժորայի Սարուխանյանը:

Աշխարհագրական դիրքը
Դպրոցների մասին տեղեկատվությունն ու նկարները տրամադրում է տվյալ դպրոցի տնօրինությունը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2024 Թեստ.am (www.test.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել [email protected]: