Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Բերդի Մարուսյա Սաղումյանի անվան ավագ դպրոց
Արթուր Հայկազի Մելիքյան
Ծնվել է 1964թ., Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
Կրթություն
1971-1981թթ. սովորել և ավարտել է Բերդի թիվ 2 միջնակարգ դպրոցը
1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում
1985-1991թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ֆակուլտետը և ստացել ռադիոֆիզիկոսի որակավորում
Աշխատանքային գործունեություն
1991-1992թթ. աշխատել է Այգեպարի միջն. դպրոցում` Ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ,
1992-1997թթ. Բերդի վարժարանում` ֆիզիկայի ուսուցիչ,
1997-2000թթ. Բերդի վարժարանում` ուսումնական գծով փոխտնօրեն,
2000-2011թթ. Բերդի 3-րդ միջնակարգ դպրոցում` տնօրեն,
2011թ. նշանակվել է ՀՀ ԿԳՆ Բերդի ավագ դպրոցի տնօրեն:
Կրթության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է 2003թ., 2004թ., 2005թ. ՀՀ Տավուշի մարզի «Լավագույն տնօրեն» մրցանակակրի տիտղոսով, 2005թ. ՀՀ վարչապետի կողմից արժանացել է պատվոգրի, 2006թ. ԿԳ նախարարի կողմից՝ Ոսկե հուշամեդալի, 2010թ. ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի կողմից՝ շնորհակալագրի, 2010թ. ՀՀ Նախագահի կողմից պատվոգրի:
Ամուսնացած է:
Աշխարհագրական դիրքը
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: