Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Արգավանդի միջնակարգ դպրոց
ՀՀ Արմավիրի մարզի Արգավադ գյուղը հիմնադրվել է 18-րդ դարի 20-ական թվականներին` քահանա Տեր-Գրիգորյանի կողմից: Հիմնադրման օրվանից գյուղը ունեցել է քառամյա դպրոց, որի շենքը պահպանվում էր մինչև 19-րդ դարի 70-ական թվականները:
Այնուհետև 1942 թվականին հիմնադրվում է յոթամյա դպրոց, իսկ 1958 թվականից հիմնադրվում է գյուղի միջնակարգ դպրոցը, 1963 թվականին շահագործման է հանձնվում գյուղի նորակառույց դպրոցի առաջին մասնաշենքը, 1973 թվականին` երկրորդ մասնաշենքը:
1942 թվականից մինչև 1972 թվականը գյուղի դպրոցում սովորում էին նաև հարևան Տանձուտ և Փշատավան գյուղերի երեխաները:
Մինչև 1970-ական թվականները գյուղի դպրոցում աշխատող ուսուցիչները դրսից եկած մասնագետներ էին: 1972 թվականից հետո դպրոցի մանկավարժական անձնակազմը սկսեցին համալրել տեղացի կադրերը և այժմ դպրոցում աշխատող երեսուներկու ուսուցիչներից 28-ը տեղացիներ են: 32 մանկավարժներից 26-ը ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն, 6-ը` միջնակարգ մասնագիտական կրթություն:
Այժմ դպրոցը ունի 15 դասարան` 306 աշակերտներով:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: