test.am
Գիտելիքների թեստավորման համակարգ
ԱՎԱՆԴ․am - http://avand.am

Իմ դպրոցը

Արարատի թիվ 2 միջնակարգ դպրոց (Պ. Սևակի անվան)

Տնօրեն` Զինա Հովհաննիսյան
Հասցե` ք. Արարատ Շահումյան 16
Հեռախոս` 0238 4-12-09

Արարատ քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը (նախկին թիվ 2 դպրոցը) հիմնադրվել է 1958 թ-ին: Դպրոցը եռահարկ է, վերանորոգված, դասերն անց են կացվում մաքուր, լուսավոր, կահավորված դասասենյակներում: Դպրոցում աշխատում են 38 ուսուցիչ, որից 31-ն ունի բարձրագույն կրթություն, 29-ը մասնագիտական մանկավարժական կրթություն: Ունենք վերապատրաստող և տարակարգ ունեցող ուսուցիչներ: Դպրոցում սովորում են 435 աշակերտ: Դպրոցն իրականացնում է տարրական, հիմնական և ավագ դպրոցի կրթական ծրագրեր, իսկ 2011-2012 ուստարվանից` հիմնական դպրոցի կրթական ծրագրեր:

Դպրոցում պահպանված է լաբորատոր գույքը, որն օգտագործվում է միայն ցուցադրումների համար: Ունենք լավ կահավորված համակարգչային կաբինետ, որը շատ է նպաստում ուսուցիչներին` ժամանակակից մեթոդներով աշխատելու համար: Ուսուցիչների հիմնական մասը տիրապետում է համակարգչին, կազմակերպում ենք համակարգչային դասեր, ինչպես նաև անցկացնում ենք դասեր` օգտագործելով ինտերակտիվ գրատախտակը:

Դպրոցը մասնակցել է և շարունակում է մասնակցել տարբեր կրթական ծրագրերի (այդ թվում նաև միջազգային): Էկոլոգիայի «SPARE» ծրագրի շրջանակներում մեր դպրոցը հաղթող է ճանաչվել և ունեցել ենք միջազգային մրցույթի երկրորդ կարգի դիպլոմակիր: Լավ ավանդույթներով և իր աշխատանքային գործունեությամբ դպրոցը համարվում է մարզի լավագույն դպրոցներից մեկը:

Դպրոցների մասին տեղեկատվությունն ու նկարները տրամադրում է տվյալ դպրոցի տնօրինությունը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2024 Թեստ.am (www.test.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել [email protected]: