Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Զանգակատան միջնակարգ դպրոց
Արարատի մարզի Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1903 թ.: Ներկայիս շենքում դպրոցը գործում է 1981 թ-ից: Շենքը երկհարկանի է` 3.671 ք.մ. մակերեսով, ուսումնաօժանդակ տարածքի մակերեսը 15.000 ք.մ.: Շենքը ունի մեկ մարզադահլիճ և մարզահրապարակ:
Դպրոցը ունի 360 աշակերտ: Դպրոցի անվանի շրջանավարտներից են մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը, դոկոտր-պրոֆեսորներ` Խաչիկ Նազարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Ալբերտ Արիստակեսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Խաչատուր Նազարյանը:
Դասավանդող բոլոր ուսուցիչները ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն:
Դպրոցի հեռանկարային ծրագրերից է ուսման որակի էլ ավելի բարձրացումը, մարզադահլիճի վերանորոգումը, ջեռուցման համակարգի կատարելագործումը, գույքի և լաբորատոր սարքավորումների ձեռքբերումը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: