Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոց
Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցը շահագործման է հանձնվել 1967 թ-ին: Տիպային շինություն է բաղկացած 3 մասնաշենքից: Հիմնական մասնաշենքը բաղկացած է 3 հարկից: Դպրոցը ունեցել է հայկական և ռուսական բաժիններ: Մինչև 1990 թ. դպրոցը ունեցել է 800 աշակերտ: Այսօր դպրոցում սովորում են 136 աշակերտ:
2000 թ-ին ստեղծվել է դպրոցի համակարգչային կենտրոնը: 2002 թ-ին` ինտերնետ-համակարգչային կենտրոնը: Դպրոցը համագործակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ: 2009 թ-ին դպրոցը հիմնանորոգվել է: Նորացվել է դպրոցական գույքը: Համալրվել են լաբորատոր սարքավորումները: Ամբողջությամբ նորացվել են համակարգչային սարքավորումները: 2009 թ-ի սեպտեմբերից դպրոցը կրում է Անդրանիկ Մարգարյանի անունը: 2010 թ-ին համալրվել է դպրոցի ուսումնա-դիդակտիկ պարագաները, լաբորատոր սարքավորումները:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: