Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Ծաթերի հիմնական դպրոց
Աննա Վարազդատի Դավթյանը
Ծնվել է 1978թ. օգոստոսի 1-ին, Թումանյանի շրջանի Ծաթեր գյուղում` աշխատավորի ընտանիքում:
Կրթությունը
Ութամյա կրթությունը ստացել է հարազատ գյուղում, իսկ միջնակարգ կրթությունը` Արևածագ գյուղի դպրոցում:
2001 թ-ին ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի «Ն/դ մանկավարժություն և հոգեբանություն» բաժինը:
2005-2007թթ. սովորել և ավարտել է նույն համալսարանի «Տարրական կրթության և մանկավարժության մեթոդիկա» բաժինը:
2011 թ-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մասնակցել է տնօրենների վերապատրաստման դասընթացին և ստացել հավաստագիր:
Աշխատանքիային գործունեությունը
1995թ. հոկտեմբերից աշխատել է Ծաթեր գյուղի դպրոցում որպես մանկական կոլեկտիվի կազմակերպիչ, վարել «Հմուտ ձեռքեր» խմբակը:
01.03.1997թ. որպես ուսուցիչ դասավանդել է տեխնոլոգիա, կերպարվեստ և երաժշտություն առարկաները:
01.03.2010թ. աշխատել է որպես դասվար, մասնակցել դասվարների վերապատրաստման դասընթացին և ստացել վկայական:
23.12.2011թ. դպրոցի խորհրդի ընտրությամբ ընտրվել է տնօրեն:
Սիրում է մանկավարժի աշխատանքը: Ստանձնելով դպրոցի տնօրենի պաշտոնը` աշխատում է նույն ոգևորվածությամբ` հավատարիմ մնալով այս ազգանվեր գործին:
Ամուսնացած է, ունի երկու դուստ, մեկ որդի:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: