Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Ստեփանավանի թիվ 5 միջնակարգ դպրոց
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի Մ. Խորենացու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1974 թ-ի նոյեմբերին` քաղաքի «Չերյոմուշկա» թաղամասում, որը երկրաշարժի ժամանակ ավերվել է: Դպրոցի շենքը վերակառուցվել է 1990թ.:
Այժմ դպրոցը գտնվում է քաղաքի ծայրամասում` Աշոտաբերդ թաղամասում: Դպրոցն ունեցել է մինչև 1115 աշակերտ: Հետագայում աշակերտների քանակը նվազեց մինչև 270-ի:
Դպրոցի թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները հավատարիմ են դրոշին ու օրհներգին: Դրա ապացույցն է դպրոցի կարգ ու կանոնը, ուսման բարձր առաջադիմությունը, աշակերտների ակտիվ մասնակցությունը տարածքային, մարզային օլիմպիադաներին: 81 աշակերտ գերազանցիկ է, 96-ը` առաջավոր: 29-ից 7-ը շահել է տարածքային առարկայական օլիմպիադաներում, 3-ը` մարզայինում, 3-ը` մասնակցել է հանրապետական օլիմպիադային:
Դպրոցում աշխատում են 32 ուսուցիչ, որոնցից 6-ը ունեն երկրորդ մասնագիտություն, 2-ը ունեն «Հմուտ մանկավարժ» կոչումը: Ուսուցչական կազմից 5-ը ուսուցիչ վերապատրաստողներ են:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: