Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Ստեփանավանի թիվ 1 միջնակարգ դպրոց (Ստ. Շահումյանի անվան)
Տնօրեն` Ա. Բեջանյան
Հասցե` Մարշալ Բաղրամյան փ. 67
Հեռախոս` 0256 2-25-72
Ստեփանավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը հիմադրվել է 1869 թվականին: 1932-1933 ուս. տարվանից դարձել է միջնակարգ դպրոց և տվել առաջին շրջանավարտները: Դպրոցի պատմության ընթացքում նրա շրջանավարտներից 300-ը ավարտել են ոսկե և արծաթե մեդալներով: Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության մեջ ձեռք բերած հաջողությունների և ծննդյան 125-ամյակի առիթով դպրոցը պարգևատրվեց ԿԳ նախարարության Ոսկե մեդալով: Դպրոցը մասնակցում է ԿՏԱԿ-ի ծրագրին` մեծ տեղ տալով սովորողների համակարգչային կրթությանը: 2008 թվականից դպրոցը ընդգրկված է «Ներառական կրթություն» համակարգում: Ստեղծվել են ԿԱՊԿՈՒ աշակերտների համար հատուկ պայմաններ` նրանց լիարժեք կրթության համար: Տարիներ շարունակ դպրոցի շրջանավարտները համալրել են բուհերի ուսանողների շարքերը: Դպրոցի կաբինետային համակարգով աշխատանքը նպաստում է սովորողների բազմակողմանի զարգացմանը:
Դպրոցների մասին տեղեկատվությունն ու նկարները տրամադրում է տվյալ դպրոցի տնօրինությունը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: