Ընտրի՛ր տարածաշրջանը.
Իմ դպրոցը
Գյումրու թիվ 10 միջնակարգ դպրոց
Տնօրեն` Լիանա Վարդանյան
Հասցե` Գորկու 77
Հեռախոս` 0312 4-39-91
Գյումրու թիվ 10 միջնակարգ դպրոցը հիմնադրվելով 1936 թվականին:
Այն 1962 թվականից Հայաստանի ազգային կրթության նախարարության հրահանգով վերաձևավորվել է որպես ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց:
Ճիշտ է, ավերիչ երկրաշարժը փորձեց այս կրթական օջախի գործունեությունը խաթարել, սակայն այն 150 աշակերտների, մի քանի նվիրյալ ուսուցիչների և այդ տարիներին տնօրեն Մարտին Փաշայանի ջանքերով 1989 թ. մարտին վերաբացվեց վրանների ներքո:
Շրջանավարտների մեծ մասը կրթությունը շարունակում է ֆրանսերեն լեզվի խորացված ուսումնառության ոլորտում: Պատահական չէ, որ Հայաստանի ֆրանսիական համալսարանում մեր շրջանավարտները բարձր են պահում կրթօջախի պատիվը: Ունենք նաև Ֆրանսիայում և ֆրանսախոս այլ երկրներում բարձրագույն կրթությունը շարունակող աշակերտներ:
Դպրոցների մասին տեղեկատվությունն ու նկարները տրամադրում է տվյալ դպրոցի տնօրինությունը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում: