test.am
Գիտելիքների թեստավորման համակարգ
ԱՎԱՆԴ․am - http://avand.am

Իմ դպրոցը

Սպանդարյանի միջնակարգ դպրոց

Տնօրեն` Մարո Վարագյան
Հասցե` գ. Սպանդարյան (քարտեզի վրա)
Հեռախոս` 0244 6-16-97

Մարո Սասունիկի Վարագյան

 

Ծնվել է 1966 թ-ին Արթիկ քաղաքում ՝ ծառայողի ընտանիքում:

 

Կրթությունը

1973թ. ընդունվել և 1983 թ-ին ավարտել է Արթիկ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ուսումնառության տարիներին սովորել է գերազանց առաջադիմությամբ, հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել հումանիտար առարկաների, հատկապես մայրենի լեզվի նկատմամբ: Մասնակցել է երգ- երաժշտության խմբակի աշխատանքներին, զբաղվել է սպորտով: Դպրոցն ավարտելուց հետո նույն տարում ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: Լինելով 1-ին կարգի բասկետբոլիստուհի՝ հրավիրվել է «Բուրեվեստնիկ» թիմ, մասնակցել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Խորհրդային միության առաջնություններին: Ճանաչվել է թիմի լավագույն խաղացող, պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և հուշամեդալներով:

Ուսանելու ընթացքում 1985 թ-ից մինչև 1987թ. միաժամանակ սովորել և ավարտել է հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը և ստացել «Միլիցիայի մանկական սենյակի տեսուչ»-ի որակավորում:

 

Աշխատանքային փորձը

1987թ. ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Սպանդարյանի միջնակարգ դպրոցում որպես աշխատանքի ուսուցման ուսուցչուհի:

1996 թ-ին նշանակվել է արտադասարանական-արտադպրոցական աշխատանքների գծով փոխտնօրեն, այժմ` (մասնագիտացված աջակցությունների գծով փոխտնօրեն):

2003 թ-ին նշանակվել է դպրոցի տնօրեն՝ ազատվելով փոխտնօրենի պաշտոնից:

Ամուսնացած է, ունեմ մեկ դուստր, երկու որդի:

Աշխարհագրական դիրքը
Դպրոցների մասին տեղեկատվությունն ու նկարները տրամադրում է տվյալ դպրոցի տնօրինությունը:
Անճշտությունների համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2024 Թեստ.am (www.test.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել [email protected]: