·իտության փոխնախարար, •նահատման և թեստավորման կենտրոնի կառավարման խորհրդի նախա•ահ, պետական ավարտական և միասնական քննությունների բողոքարկման հանձնաժողովի նախա•ահ ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ£
-Պարոն Մկրտչյան, ինչպե±ս կ
·նահատեք միասնական քննությունների ընթացքը£
-Այս տարվա քննություններն անցնել են շատ խաղաղ£ Այդ մասին բազմիցս շեշտել են քննական կենտրոնների ղեկավարներն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները£ Ի տարբերություն նախորդ տարիների, երբ խնդիրներ էին առաջանում քննասենյակում աղմուկի, երեխաների ակտիվության հետ կապված, այս տարի հաճելի զարմանքով բոլորը նշում են, որ երեխաների ու ծնողների պահվածքը շատ հան·իստ ու կոռեկտ է£ Դա կարելի է բացատրել նաև նրանով, որ մի քանի տարի այս համակար•ով քննություններ կազմակերպելուց հետո հասարակությունն արդեն ընկալել է •ործընթացի էությունը, բնույթը, ծանոթ է նրբություններին£ Կարող եմ արձանա•րել, որ մինչ օրս մենք հատուկ քննարկման արժանի որևէ լուրջ միջադեպ չենք ունեցել£ Քննություններից հեռացումներ չեն եղել, մեկ-երկու դեպք, այն էլª հարկադրված£
-Անդրադառնանք ՙՀայոց լեզու, հայ·րականություն՚ առարկայի հետ կապված աղմուկին£ Մեկ-երկու մասնա•ետ այսպիսի աղմուկ բարձրացնել չէին կարող£ Չե±ք կարծումª այս ամենի հիմքում այլ նպատակ է թաքնված£
-Ես բազմիցս ասել եմ, ևս մեկ ան·ամ շեշտում եմª այս աղմուկը թվացյալ է£ Սխալ է այն տպավորությունը, թե ՙՀայոց լեզու, հայ •րականություն՚ առարկայի թեստերը հասարակական մեծ հնչեղություն են ստացել£ Մենք ունենք վերլուծական տվյալներ. անչափ շատ դիմորդներ կան, որ բավարարված են իրենց •նահատականով, և չեն կարծում, թե կա իրենց հիացմունքը կամ բավարարությունն արտահայտելու անհրաժեշտություն կա£ Բողոքներ, իհարկե, կան, բայց աղմուկը նույն բնույթի է և միևնույն մարդկանցից£ ՈՒ քանի որ նույն բնույթի է և նույն մարդկանցից, բայց շատ հաճախակի ու համառ, չ•իտես ինչու, ինչ-որ մեկը դա անվանել է հասարակական հնչեղություն£ Այդպիսի բան չկա£ Իրականում հայոց լեզվի և հայ •րականության քննությունից անմիջապես հետո ՙՀայելի՚ ակումբում երեք մասնա•ետներ հրավիրել են մամուլի ասուլիս և իրենց դժ•ոհությունը հայտնել թեստերից£ Անբացատրելի է, թե ինչու այդքան արա• պետք է ՙՀայելի՚ ակումբը ցանկանար արձա•անքել£ Ընդ որում, այդքան արա• իմաստ կունենար արձա•անքել, եթե արտահայտվեին •լխավոր մասնա•ետները, բայց •լխավոր մասնա•ետները քննություններից մի քանի օր հետո միայն կարծիք հայտնեցին թեստերի մասինª բազմակողմանիորեն ուսումնասիրելով դրանք£ Քննության հաջորդ օրը միշտ շատ բարդ է ճիշտ կարծիք հայտնելը£ Այդ իմաստով ՙՀայելի՚ ակումբի հապճեպ արձա•անքն բավականին անհասկանալի էր£ Հիմա ես չեմ կարողանում մեկնաբանել, թե դա ինչի հետ է կապված£ Մի բան ակնհայտ է. դա արված չէր իրադրությունը շտկելու համար£ Գուցե ասուլիսի կազմակերպիչներն իրենք էլ չեն •իտակցել, թե այդ ամենն ինչի կարող էր հան•եցնել, բայց որ դա հրահրեց տհաճ երևույթներ, ակնհայտ է£
-Պարոն Մկրտչյան, այս աղմուկը ոմանք դիտում են ԿԳՆ-ԳԹԿ հակամարտության համատեքստում. կրթության և·իտության նախարարությունն այլևս չի առնչվում քննական •ործընթացին և խանդով է վերաբերվում այս ամենին£
-Ես ՀՀ·իտության և կրթության փոխնախարարն եմ և միաժամանակª •նահատման և թեստավորման կենտրոնի կառավարման խորհրդի նախա•ահը£ Ի±նչ խանդի, հակասությունների մասին կարող է խոսք լինել£ Ընթացքում ԳԹԿ-ն և նախարարությունը շատ լավ համա•ործակցել են բոլոր առումներով (ընթացիկ •նահատման կազմակերպում, ավարտական քննությունների նախապատրաստում և այլն)£ Շատ տեղեր կան, որ ԳԹԿ-ն և ԿԳՆ-ն ունեն համա•ործակցային դաշտ, և այդ հարցերում դեռ չի եղել մի դեպք, որտեղ փոխըմբռնումը պակասի£ Եսª որպես փոխնախարար, բոլոր հարցերը քննարկում եմ նախարարի հետ£ Նման մեկնաբանման հիմքեր, կարծում եմ, չկան£
-Ի±նչ դասեր եք քաղել և ի±նչ պետք է անեքª մյուս տարի նման աղմուկից խուսափելու համար£·ետներն անհամբեր սպասում են հարմար առիթիª դա օ•տա•ործելու համար£ Տարօրինակ է, որ ՙՖիզիկա՚, ՙԿենսաբանություն՚ առարկաներից բացասական են ստանում դիմորդների 27,5 կամ 24 տոկոսը, և մասնա•ետները հան•իստ տոնով •ալիս մեկնաբանություններ, պարզաբանումներ են պահանջում, մինչդեռ հայոց լեզվի, հայ •րականության մասնա•ետները պատրաստ սպասում են, որպեսզի առիթն օ•տա•ործեն£ Եվ մարդիկ քննարկում են ոչ թե պատճառը, այլ առիթը. առիթը դարձնում են պատճառ և սկսում են դա շահարկել£ Ես արդեն համոզվել եմ, որ մյուս տարի ինչ էլ անենք, նույն պատմությունն է լինելու, որոհվետև շատ մասնա•ետների համար կարևորը ոչ թե թեստի բովանդակությունն է, այլ այն, թե ով է թեստը •րել, և նրա նկատմամբ ինքն ինչ վերաբերմունք ունի£ Բացի այդ, ավանդույթ է ձևավորվել. ով էլ լինի թեստ •րողը, մասնա•ետների մյուս խումբը համախմբվում էª ընդդեմ նրա£ Եվ պետք է այնպես անենք, որ այդ առիթը չտանք£ Իհարկե, մենք աշխատելու ենք աստիճանաբար կատարելա•ործվել, բայց կանենք նաև այնպես, որ անձնական շահեր հետապնդող մասնա•ետները որևէ առիթ չունենան£
-Միասնական քննությունները բացահայտում են նաև հանրակրթական դպրոցի մակարդակը£ Գնահատման և թեստավորման կենտրոնիª դպրոցներում անցկացրած ընթացիկ·նահատումների և միասնական քննությունների արդյունքները համադրելի± են միմյանց հետ£
-Միասնական քննությունների արդյունքներն ավելի շատ համապատասխանում են ընթացիկ·նահատման, քան դասամատյաններում եղած •նահատականներին£ Ընթացիկ •նահատման ժամանակ պարզվեց, որ •նահատականները խիստ տարբերվում են մատյաններում •րանցվածներից, և դա շատ ցավալի երևույթ է£ Իհարկե, ԿԳՆ-ն առանձնացրել է այդ խնդիրը, որով առաջիկայում շատ լրջորեն կզբաղվենք£ Հնից եկած ավանդույթի համաձայն, չ•իտես ինչու, մատյանում նշանակվում են ամենաբարձր •նահատականները, և այդ իմաստով •նահատականն իր իմաստն ու արժեքը կորցրել է£ Վերաբերմունքն էլ մարդկանց այդպիսին է. լուրջ չեն վերաբերվում •նահատականին և ենթադրում են, որ •նահատականը մի բան է, որ պետք է անպայման բարձր լինի, անկախ նարանից, այն ամրա•րված է •իտելիքով, թե ոչ£ Այս արատավոր երևույթն իհարկե պետք է վերացնել£ Այդ առումով նախարարությունն անչափ շատ անելիքներ ունի£ Բայց ցավալին այլ բան է. մենք նկատում ենք, որ բնա•իտական առարկաներից, մաթեմատիկայից դրվածքը դպրոցներում անբավարար է£ Պատճառն այն է, որ հանրակրթությունն այսօր հիմնված է հիշողության, ան•իր անելու վրա£ Եվ ոչ թե հասկանալը, ընկալելն ու ըմբռնելն են դառնում թեմայի յուրացման առարկա, այլ հիշել իմանալը£ Այսինքնª երեխաները •իտեն օրենքներն ան•իր, բայց չեն հասկանում, թե ինչու պետք է այդպես լինի£ Եվ երբ թեստերում երեխաները հանդիպում են մտածել պահանջող առաջադրանքների, նրանց թվում է, թե դա բավականին բարդ է£
-Մամուլը քննական·ործըթացի հետ կապեց Բարսեղ Բե•լարյանի անունը£ Ի±նչ առնչություն ունի պարոն Բե•լարյանը քննությունների հետ, և ինչո±ւ է շահարկվում նրա անունը£
-Բարսեղ Բե·լարյանը հայտնի անձնավորություն է£ Ինքն անձամբ շատ տառապում է այս քննությունների ընթացքով, որովհետև, չ•իտես ինչու, ինչ-որ մեկը տարածել է, թե նա մեծ ազդեցություն ունի այս •ործընթացների վրա£ Եվ անընդհատ նրան դիմում են մեծ հույսերով£ Ինձ համար, իհարկե, ցավալի է, որ իմ ընկերը հայտնվում է այդպիսի տհաճ իրավիճակների մեջ, բայց Բարսեղ Բե•լարյանն ինքն իրեն թույլ չի տալիս խառնվել նման հարցերի, դա նրա մակարդակը չէ£ Նա •իտե, որ խառնվի էլ, ոչինչ անել չի կարող, որովհետև սա իրեն շատ հո•եհարազատ համակար• է£ Նա ստեղծել է ՙԲարեպաշտ սերունդ՚ հիմնադրամը, որպեսզի հանրության շրջանում համապատասխան արժեքներ տարածի, հիմա ինչու պետք է ինքն իր արժեքների դեմ •ործի£ Հայաստանը փոքր հանրապետություն է, և բոլորն էլ •իտեն, որ ես և Բարսեղ Բե•լարյանն ընկերներ ենք, բայց ես շատ ընկերներ ունեմ, որոնք բարձր պաշտոններ և ավելի շատ փող ունեն, քան Բարսեղ Բե•լարյանը£ Տարօրինակ է, որ միայն նրա հետ են կապում այդ հարցը£ Բացի այդ, •ուցե այն հան•ամանքը, որ ՙԲարեպաշտ սերունդ՚ հիմնադրամի խորհրդի անդամներ են ՀՀ վարչապետ Տի•րան Սար•սյանը, •իտության պետական կոմիտեի նախա•ահ Սամվել Հարությունյանը, ՙԱրարատ՚ բանկի •ործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, ի պաշտոնեª ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նաև ես, ավելորդ առիթ է ստեղծում կարծելու, թե պարոն Բե•լարյանն իրեն թույլ կտա խառնվելու քննական ընթացքին£
-Կարծեմ, ԳԹԿ տնօրենն էր լրա·րողներից մեկին ասել, թե Բարսեղ Բե•լարյանը շահա•ր•ռված է քննությունների ընթացքով£ Դա էլ շահարկումների առիթ է դարձել£
-Ես ծանոթ եմ այդ արտահայտությանը£ Շահա·ր•ռված ասելովª նա նկատի ուներ, որ քննություններն անցնեն մաքուր և արդար£
-9-րդ դասարանի պետական ավարտական քննությունների թեստերի·աղտնիությունը չի պահպանվել£ Ստացվում է, որ մենք ի վիճակի չենք Հայաստանում թեստեր տպելու և •աղտնիությունն ապահովելու£ Թեստերն անպայման պետք է հասնեն Լոնդոն, որպեսզի դրանց ատահոսք չլինի£
-Ես հիմա արդեն կարող եմ·աղտնիքը բացահայտել£ Մենք ԳԹԿ-ում տպա•րել ենք ՙԳերմաներեն՚, ՙԱշխարհա•րություն՚, ՙԿենսաբանություն՚, ՙԻսպաներեն՚, ՙԻտալերեն՚, ՙՊարսկերեն՚, ՙՌուսաց լեզու՚ առարկաների միասնական քննությունների թեստերը£ Այս թեստերը չեն հասել Ան•լիա£ Եվ մինչև այժմ չի եղել մի մարդ, որ ասիª այդ թեստերից արտահոսք է եղել£ Հայաստանում են տպա•րվել նաև 11-րդ դասարանի ավարտական թեստերը, և •աղտնիությունն ապահովված է եղել£ Այսինքնª փաստերն ու ապացույցները կան, որ մենք ի վիճակի ենք ապահովել թեստերի •աղտնիությունը£ Ինչ վերաբերում է 9-րդ դասարանի ավարտական թեստերին, իսկապես մեզ շատ է անհան•ստացնում այն հարցը, թե դրանք ինչպես հայտնվեցին որոշ մարդկանց ձեռքում£ Այդ խնդրով համապատասխան մարմինները զբաղվում են£ Ինչ խոսք, շատ ցավալի, տհաճ փաստ է, բայց լավ է, որ դա ոչ թե 11-րդ դասարանի ավարտական կամ միասնական քննությունների հետ է կապված, այլ 9-րդ դասարանի£ Երևույթը տհաճ է, հետևանքներն այդքան չափազանցնել չի կարելի£
-ԳԹԿ-ն·նահատականի վկայա•իր տալիս է ընդամենը մեկ տարվա համար£ Չե±ք կարծում, որ մեկ ան•ամ քննություն հանձնելովª դիմորդը պետք է մի քանի տարվա համար ամրա•րի իր •նահատականը£
-Թեստային համակար·ում քննություններ անցկացնելու հարցում մենք ունենք շատ լուրջ խնդիր£ Չենք կարողանում ԳԹԿ վկայա•րին տալ մի քանի տարվա ուժ£ Մենք այն տալիս ենք մեկ տարվա համար£ Դա արդարացի չէ£ Եթե երեխան մեկ ան•ամ քննություն է հանձնել, պետք է այդ •նահատականի վկայա•իրը մի քանի տեղ մի քանի ան•ամ օ•տա•ործելու հնարավորություն ունենա£ Դրա համար պետք է մենք վստահ լինենք, որ դիմորդ-շրջանավարտը մի քանի տարի կպահպանի •իտելիքների նույն մակարդակը£ Իսկ եթե թեստերը հեշտ են, և հիշողությամբ կարելի է բարձր •նահատական ստանալ, նշանակում էª •իտելիքները հիմնավոր չեն կարող լինել£ Բացի այդ, պետք է նաև վստահ լինենք, որ բոլոր տարիների թեստերը բարդության մակարդակով համարժեք են£