test.am
Գիտելիքների թեստավորման համակարգ
ԱՎԱՆԴ․am - http://avand.am

Մեր նորությունները

30.05.2011
Նախնական կանխատեսում 2011 թ. միասնական քննությունների...

www.tester.am-ը Հայաստանում միակ կազմակերպությունն է, որն իրականացնում է 4-11-րդ դասարանների աշակերտների ու դիմորդների գիտելիքների թեստավորում, ստուգում համակարգչային ծրագրերի միջոցով, համացանցում և միաժամանակ օգնում է նախապատրաստվել պետական ավարտական և միասնական քննություններին: 

Բացի այդ www.tester.am-ը տրամադրում է բազմաբնույթ վերլուծական տեղեկատվություն: Հատկապես կարևոր են www.tester.am-ի կանխատեսող տեղեկատվությունը միասնական քննություններից առաջ: Վերլուծությունը կատարվում է տվյալ ուստարվա ընթացքում www.tester.am կայքում online թեստ լրացնող դիմոդների տվյալների հիման վրա: 

www.tester.am-ում միասնական քննությունների թեստերը միարժեքորեն կազմված են ԳԹԿ-ի կողմից հաստատված միասնական քննությունների թեստերի չափանիշներին և ուղեցուցային չափորոշիչներին համապատասխան: 
Բացի այդ www.tester.am կայքում թեստի online լրացումը վճարովի է: 

2010 թ. միասկանական քննություններից առաջ www.tester.am-ի տրամադրած նախնական կանխատեսման միջին բալն իրական քննության միջին բալից բարձր էր միջինը 0.4-0.6 միավորով: Պարզ է, որ նման տարբերությունը կարող է լինել հիմնականում այն հանգամանքը, որ www.tester.am կայքում թեստ լրացնողը գտնվում է ոչ քննասենյակային, այլ ավելի հանգիստ, տնային պայմաններում: 

2011 թ. Միասնական քննությունների նախնական միջին բալերն ու առավելագույն միավորն ըստ www.tester.am-ի (նկատի ունենալ, որ նախորդ տարիներին www.tester.am-ի տրամադրած տվյալները 0.4-0.6 բալով բարձր են եղել իրական քննության արդյունքներից):

Առարկա Միջին բալ Առավելագույն բալ
Հայոց լեզու և հայ գրականություն 10.79 18.25
Հայոց պատմություն 10.52 18.00
Մաթեմատիկա 7.00 18.75
Անգլերեն 14.77 18.75
Կենսաբանություն 11.66 17.50
Ֆիզիկա 9.31 12.00
Քիմիա 10.91 12.50
Աշխարհագրություն 9.12 15.50
Համաշխարհային պատմություն 7.9 15.25
Ֆրանսերեն 14.00 16.50
Գերմաներեն 16.75 17.75
19 և բարձր միավոր չի արձանագրվել:

Տեղեկատվությունը տրամադրված է www.tester.am կայքի վերլուծական բաժնի կողմից:

Վերջինները


կարդալ բոլորը...
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2024 Թեստ.am (www.test.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել [email protected]: