Այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ մեկ թեստում, բացի մասնագիտական առարկայից կարող են ներառվել առաջադրանքներ նաև այլ առարկաներից և դասարաններից:
1. Օրինակ` եթե դպրոցում հայտարարված է մրցույթ մաթեմատիկա առարկայի ուսուցչի թափուր աշխատանքի համար, ապա դպրոցի տնօրենը կարող է պատվիրել քննական թեստ, որում անձամբ կորոշի թե որ դասարանների նյութը ներառվի: Ավելին. տնօրենի ցանկությամբ տվյալ թեստի մեջ կարող են ներառվել նաև առաջադրանքներ օրինակ հայոց լեզվից, գրականությունից, պատմությունից և ցանկացած այլ առարկայից: Դա հնարավորություն կտա պատկերացում կազմել նաև ուսուցչի ընդհանուր գիտելիքների պաշարի մասին:
2. Բացի այդ դպրոցի տնօրենը կարող է պատվիրել նմանատիպ թեստեր` դպրոցում աշխատող ուսուցիչների մասնագիտական և ընդհանուր գիտելիքների ուսումնասիրության համար:
Թեստերը միայն մասնագիտական, առարկայական գիտելիքների ստուգման համար են:
Թեստերում առաջադրանքների քանակը որոշում է պատվիրատու տնօրենը:
Թեստերը տրամադրվում են անսահմանափակ տարբերակներով:
Թեստերը չեն կրկնվում` անկախ քանակից:
Պատվերները կատարվում են 1 աշխատանքային օրվա ընթացքում և առաքվում են էլեկտրոնային ճանապարհով:
Ծառայության արժեքը 3000 դրամ է (ներառյալ հարկերը):